Հոբելյանական ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ Օպերային թատրոնում

Հոբելյանական ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ Օպերային թատրոնում

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա ԽՈՍՈՂ ՁԵՌՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ խորագրով համերգային երեկոն՝ նվիրված մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ծննդյան օրվան։

Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Մագդա Մկրտչյանը և տենոր Ռուբեն Նուրիջանյանը։

Դաշնակահար՝ Օլգա Խաչիկյան /ՀՀ վաստ․արտիստ/:

Հոբելյանական երեկոյի ընթացքում կներկայացվեն Օհան Դուրյանի վոկալ ստեղծագործությունները։

Տոմսերը վաճառվում են թատրոնի տոմսարկղում:

Տոմսերի արժեքն է՝ 6000 ՀՀ դրամ:

Տոմսարկղի աշխատանքային ժամերն են՝
10:00 — 20:00 /ընդմիջում՝ 14:00 — 15:00/ ամեն օր:

Գնումներ