Հոբելյանական ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ Օպերային թատրոնում

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում այսօր՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա ԽՈՍՈՂ ՁԵՌՔԵՐԻ ՎԱՐՊԵՏԸ խորագրով համերգային երեկոն՝ նվիրված մեծանուն դիրիժոր ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԻ ծննդյան օրվան։

Ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Մագդա Մկրտչյանը և տենոր Ռուբեն Նուրիջանյանը։

Դաշնակահար՝ Օլգա Խաչիկյան /ՀՀ վաստ․արտիստ/:

Հոբելյանական երեկոյի ընթացքում կներկայացվեն
Օհան Դուրյանի վոկալ ստեղծագործությունները։

Տոմսերը վաճառվում են Թատրոնի տոմսարկղում։

 

Գնումներ