ՀՀ նախագահի մրցանակաբաշխություն

Նախագահի նստավայրում ս.թ. մայիսի 26-ին  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Նախագահի մրցանակները շնորհվել են հիմք ընդունելով տվյալ բնագավառում ՀՀ Նախագահի մրցանակ հիմնելու մասին հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի առաջարկությունները:

«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար  մրցանակի են արժանացել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  Երիտասարադական օպերային ծրագրի անդամներ՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը և Մարիաննա Մարտիրոսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, մաղթել նրանց ստեղծագործական մեծ եռանդ և նորանոր ձեռքբերումներ:

Գնումներ