Հարություն Արզումանյան

harutyun

Կենսագրություն

Ծնվել է 1971թ. Երևանում: Սովորել է որպես ջութակահար, այնուհետև իբրև դիրիժոր (պրոֆ. Ա.Քաթանյան, պրոֆ. Է. Խաչատուրյան-ի մոտ): 1998-2000 թթ. եղել է Էմին Խաչատուրյանի ասիստենտը: Այնուհետև կատարելագործել է վարպետությունը Կոնրադ ֆոն Աբելի և Դոմինիկ Ռուիցի մոտ (Ֆրանսիա, Գերմանիա):

2000 թ-ից աշխատում է Ա. Սպենդիարյանի անվան օեպրայի և բալետի ազգային  ակադեմիական  թատրոնում որպես դիրիժոր, ղեկավարելով  մի քանի տասնյակ ներկայացումներ՝«Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», «Ալեկո», «Դավիթ Բեկ», «Ալմաստ», «Արշակ Բ», «Դոն Ժուան» և այլն:

«Նոր անուններ», «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնների դիրիժորն է:

Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի նվագախմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է:

Հյուրախաղեր

Սիմֆոնիկ և կամերային բազմաթիվ համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Լեհաստանում, ՈՒկրաինայում, Ռուսաստանում, Վրաստանում, Խորվաթիայում, Թաիլանդում և այլուր:

Մրցանակներ

  • 1999թ. կայացած դիրիժորների Համահայկական  Մրցույթի հաղթողն ու գխավոր մրցանակակիրն է:
  • 2003թ. Լեհաստանում տեղի ունեցած Գ.Ֆիտելբերգի անվան դիրիժորների 7-րդ միջազգային մրցույթի երրորդ մրցանակակիրն է:
  • 2005թ. կայացած Վ. Ժորդանիայի անվան դիրիժորների 5-րդ միջազգային մրցույթի հաղթողն է  , ինչպես նաև  «Նվագախմբի մրցանակ» և «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիրը:
Գնումներ