Հասմիկ Հացագործյան

image (2)

Կենսագրություն

Ծնվել է 1957թ. հուլիսի 15-ին, Երևանում:

1981թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի, 1983թ.` մեներգեցողության բաժինները:

1983 թվականից Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է:

1985 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ներկայացել է հետևյալ դերերգերով` Դեզդեմոնա` Վերդիի «Օթելլո», Վիոլետա` Վերդիի «Տրավիատա», Տոսկա` Պուչինիի «Տոսկա», Միմի` Պուչինիի «Բոհեմ», Պաոլինա` Դոնիցետտիի «Պողիկտոս», Նորմա` Բելլինիի «Նորմա», Անուշ` Ա.Տիգրանյանի «Անուշ», Օլիմպիա` Տ. Չուխաճյանի «Արշակ Բ» և այլն: Արժանացել է մի շարք երաժշտական մրցանակների, դարձել է միջազգային մրցույթների դափնեկիր:

Հյուրախաղեր

  • 1989թ. Բրազիլիայում արժանացել է Մեծ մրցանակի
  • 1990թ. Իտալիայում` 2-րդ մրցանակի և Բելլինիի անվան մրցանակի
  • 1991թ. Պորտուգալիայում` 1-ին մրցանակի և Լուիզա Տոդիի անվան մրցանակի: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:

Մրցանակ

2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Գնումներ