Հասմիկ Թորոսյան

Կենսագրություն

Ծնվել է Երևանում:

2004թ. ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական  ուսումնարանը (դաս. Թ. Համբարձումյան):

2010թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիան (պրոֆ. Գ.Գեղամյան):

2004-2009թթ. երգել է սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում` ներկայացնելով հայկական հոգևոր և ժողովրդական երաժշտություն:

2011 թ.-ից հանդիսանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:

2011 թ.-ից հանդիսանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:

2012թ Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է ԱՄՆ (Միննեսսոտա)` կատարելու Նեդդայի    դերերգը ` Լեոնկավալլոյի  «Պայացներ» օպերայում` «Հարավային լույսեր» երաժշտական փառատոնում:

2013թ. Հասմիկ Թորոսյանն իր առաջին բեմելն է կատարել Բրիտանական Գլայնբուրն օպերային թատրոնում, որտեղ հրավիրված էր երգելու Նորինայի դերերգը «Դոն Պասկուալե» և Ադինայի դերերգը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերաներում:

2014թ. Հասմիկ Թորոսյանը հրավիրվել է Իտալիա` ուսանելու Ռոսսինիի ակադեմիայում` մաեստրո Ալբերտո Զեդդայի ղեկավարությամբ: Եվ հենց Ռոսսինիի ծննդավայր Պեզարո քաղաքում էլ կատարել է իր առաջին իտալական բեմելը Կորինայի դերերգով «Ճանապարհորդություն դեպի Ռեիմս» օպերայում ` Ռոսսինիի անվան օպերային թատրոնում:  Չանցած մեկ ամիս Հասմիկը ստացավ նոր հրավեր Մաեստրո Ձեդդայի և «Ռոսսինի Օպերա Փառատոն» — ի կողմից, հանդես գալու  Լիզետայի դերերգով  Ռոսսինիի «Լա Գազետա» օպերայում ( Պեզարո, Իտալիա)  2015:

2015 թ. Հրավերով հանդես է եկել Նոր Զելանդիայի «Ֆեստիվալ օպերա» փառատոնում Ադինայի դերերով  Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում:

2015 թ. Հասմիկ Թորոսյանը պատիվ է ունեցել ելույթ ունենալու «Փարիզի Ազգային Նվագախմբի» հետ, աշխարհահռչակ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ, որտեղ համերգային կատարումով հանդես է եկել Ր. Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում` Մարֆայի դերերգով  (Ֆրանսիա, Փարիզ) :

2015 թ. Հայոց  Ցեղասպանության  100 ամյակի հիշատակին նվիրված  միջոցառումների շրջանակներում հանդես է եկել  Մոցարտի «Ռեքֆիեմ» -ով Ռուսաստանի Ագային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ ` Մաեստրո Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ ( Երևան):

Հասմիկ Թորոսյանը համագործակցում է նաև  Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ  (գեղ. ղեկավար  և գլխ.  դիր. Է. Թոփչյան):

2013թ. պատիվ է ունեցել լինելու Տ. Մանսուրյանի հեղինակած առաջին հայկական ռեքֆիեմի հայաստանյան պրեմիերայի կատարողը:

Վարպետության դասընթացներ է անցել այնպիսի աշխարհահռչակ երգիչների մոտ, ինչպիսիք են` Թերեզա Բերգանցան, Միրելա Ֆրենին, Գրեիս Բամբրին և Խուան Դիեգո Ֆլորեսը:

Մրցանականեր

  • 2008թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի` ոսկե մեդալի:
  • 2009թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի` ոսկե մեդալի:
  • 2010թ. Մոսկվայում տեղի ունեցած 16-րդ  «Գեղեցիկ ձայն»  միջազգային մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի:
  • 2011թ. Հռոմում կայացած ,,Musica Sacra” միջազգային մրցույթում արժանացել է առաջին կարգի մրցանակի ` ներկայացնելով նաև հայ հոգևոր երաժշտություն:

Հյուրախաղեր

Բազմաթիվ համերգներով հանդես է եկել ինչպես Հայաստանում , այնպես էլ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում,  Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ- ում (Միննեսոտա),, Հարավային Ամերիկայում (Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ), Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում,  Ուկրաինայում, Արաբական Էմիրություններում (Դուբայ), Լիբանանում, Թուրքիայում:

 

Մարմնավորած դերեր

  • Ա. Մոցարտ       «Իդոմենեո » — Իլիա,     «Կախարդական սրինգ» — Գիշերային Թագուհի
  •  Ջ.Պուչչինիի        «Ջանի Սկիկկի» — Լաուրետա,    «Ծիծեռնակ» -Լիզետ,   «Բոհեմ» — Մուզետտա
  •  Ջ.Ռոսսինի           «Սեվիլյան Սափրիչ» — Ռոզինա, «Ամուսնական  Մուրհակ» —  Ֆաննի ,  «Ճանապարհորդություն դեպի Ռեիմս»- Կորինա,   «Գազետա» — Լիզետտա
  • Գ.Դոնիցետիի       «Լուչիա Դի Լամերմուր» — Լուչիա , «Դոն Պասկուալե» — Նորինա  ,     «Սիրո ըմպելիք» — Ադինա
  • Ջ. Վերդի                « Տրավիատա» — Վիոլետտա
  • Ռ.Լեոնկավալլո    «Ծաղրածուներ»-  Նեդդա
  • Ա. Տիգրանյան        «Անուշ» —  Անուշ

Հասմիկ Թորոսյանը հանդես է գալիս նաև օրատորեալ ժանրում `

  •       Մոցարտ      «Մոտետ»,   «Ռեքֆիեմ»
  •      Բեթհովեն    «Դո մաժոր Մեսսա»
  •      Հայդն            « Նելսոն Մեսսա»

 

 

Գնումներ