Հայկ Տիգրանյան

Hayk Tigranyan

 Կենսագրություն 

 Ծնվել է  1984 թվականին` Երևանում:

2002-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ-տեսական ֆակուլտետի Ակադեմիական երգեցողություն բաժնում՝ պրոֆեսոր Սերգեյ  Պետրովիչի  դասարանում և ստացել օպերային երգչի որակավորում: Կոնսերվատորիան ավարտել է մագիստորսի  գերազանցության դիպլոմով։ Իսկ  2001-2006թ վականներին սովորել է  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների բաժնում  և ստացել հոբոյահարի որակավորում:

2002-2003 թվականներին որպես հոբոյահար աշխատել է ՌԴ Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում` դիրիժոր Խիլկևիչի ղեկավարությամբ:

2004-2006 թվականներին  աշխատել է Երևանի Կոմիտասի  անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում` որպես հոբոյահար և հոբոյների խմբի կոնցերտմայստեր:

2003թ-ից աշխատում է  Երևանի Ալ. Սպենդիարյանի  անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես առաջատար մեներգիչ:

Խաղացանկ

  2008թ.-ի նոյեմբերի 19-ից  մինչ օրս` 2015թ.ը , Ալ.Սպենդիարյանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում  պարբերաբար հանդես է  գալիս Ա. Տիգրանյանի  «Անուշ» օպերայում Քյոխվայի դերերգով, իսկ  2009թ.-ից`  Մելիքի դերերգով Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայում, 2010թ-ից` Վասակի դերերգով Ա. Տիգրանյանի «Արշակ Բ» օպերայում:

2011թ-ի   մարտի 6-ից  Հայկ Տիգրանյանը Բազար Բաշի դերերգով հանդես է գալիս Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»  օպերայում, իսկ այնուհետև  Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում  ` Մազետտոյի դերեգով: 2013թ.-ից հանդես է գալիս Օրովեզի դերերգով Ջ. Վերդիի «Նորմա»   օպերայում, իսկ 2014թ.-ի հունվարի 17-ից  Ռամֆիսի դերեգով  Ջ. Վերդիի « Աիդա» օպերայում, իսկ 2014թ.-ից`Ֆերանդոյի դերերգով Ջ. Վերդիի «Տրուբադուր»  օպերայում: 2015թ.-ի հոկտեմբերի 7-ից հանդես է գալիս Ցունիգայի դերերգով Ժ. Բիզեյի «Կարմեն»  օպերայում:

Հյուրախաղեր

Հայկ Տիգրանյանը 2012թ.-ից     հանդիսանում է  «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մենակատար` Սեպուհ Աբգարյանի ղեկավարությամբ:

  • 2012թ.-ի   հոկտեմբերին  «Գոհար»  սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ , որպես մենակատար հյուրախաղերով հանդես է եկել  Հվ. Ավերիկայի Ուրուգվայ, Արգենտինա և Բրազիլիա քաղաքներում, երգելով այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝Auditorio Nacional del SODRE` Montevideo (Uruguay),  Auditorio Ibirapuera, Sao Paulo (Brazil), Orfeo Superdomo, Cardoba (Argentina) , Luna Park ,Buenos Aires (Argentina):
  • 2012թ.  դարձել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում 28-րդ անգամ անցկացվող «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթի մրցանակակիր:
  • 2013թ. Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում  մասնակցել  է «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում կազմակերպված Հայ մեներգիչների Գալա-համերգին:
  • 2015թ. հունիսի 14-19-ը Լատվիայի Ռիգա քաղաքում մասնակցել է  Յազեպս Վիտոլսի անվան օպերային երգիչների 4-րդ միջազգային մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման և 3-րդ մրցանակի:
  • 2015թ.   Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, որպես մենակատար, համերգային շրջագայություններով մեկնել է Լիբանան` Բեյրութ և 4 մեծ համերգներով ներկայացրել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգային ծրագիր:

Համերգներ, փառատոններ

Հայկ Տիգրանյանը Հայաստանի Հանրապետության և արտերկրի հայտնի համերգասրահներում մեծ հաջողությամբ ունեցել է բազմաթիվ համերգներ և մասնակցել բազմաթիվ երաժշտական նախագծերի ու փառատոնների: Երգել է այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Լատվիայի Ազգային օպերային թատրոնը, Էստոնիայի Պյարնու քաղաքի օպերային թատրոնը, Լատվիայի Ռիգա քաղաքի Յա. Վիտոլի անվան երաժշտական ակադեմիան, Վիեննայի Լինց քաղաքի Բրուկներհաուս սրահը, Ռուսաստանի Դաշնության Ս. Պետերբուրգ քաղաքի Մարինյան թատրոնը, Հյուսիսային Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հայտնի համերգասրահները, Լիբանանի Բեյրութ քաղաքի Ֆորում դե Բեյրութ համերգասրահը, Ուրուգվայի Մոնտեվիդեո Auditorio Nacional del SODRE համերգասրահը,  Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի Auditorio Ibirapuera համերգասրահը, Արգենտինայի Կորդոբա քաղաքի Orfeo Superdomo համերգասրահը, Բուենոս Այրես քաղաքի Luna Park հաներգասրահը և այլն:

2011-2013 թթ.-ին  Ա. Սպենդիարյանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի  սիմֆոնիկ նվագախմբի և մեներգիչների հետ  մասնակցել է  «Վերդիանա» կոչվող համերգաշարին` ներկայացնելով հատվածներ Ջ. Վերդիի օպերաներից:  2012թ.-ին      Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում հանդես է եկել Ժ. Բիզեյի  «Կարմեն»  օպերայի համերգային պրեմիերայի  ժամանակ հանդես եմ եկել   Ցունիգայի դերերգով:  2012թ.    հուլիսին մասնակցել է  «Գալա Ամերիկանա» համերգային ծրագրին` Ալեքսանդր Սպենդիարյանի Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որտեղ հնչել են ամերիկյան հայտնի  ստեղծագործություններ, իսկ սեպտեմբերի 18-ին  մասնակցել է Gala Armenia համերգաշարին: 2014թ.-ին        մասնակցել է «Վերդի Գալա»համերգաշարին` ներկայացնելով հատվածներ Ջ. Վերդիի օպերաներից:

2013թ.   Սեպտեմբերին ՀՀ Մշակույթի Նախարարությանև և ԼՂՀ Մշակույթի նախարարության ջանքերով  ԼՂՀ մայրաքաղաք Շուշիում  բեմադրված Անդրեյ Բաբաևի  «Արծվաբերդ» օպերայի պրեմիերայի ժամանակ  Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է   եկել Ավոյի գլխավոր դերերգով:

2015թ  հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հետ կատարել է հայաստանյան պրեմիերա` Գ. Սվիրիդովի «Հայրերի երկիր»  և «Պետերբուրգյան երգեր»  վոկալ շարքերը:

Վարպետության դասեր

Հայկ Տիգրանյանը 2015թ.  Մայիսի 19-21 միջազգային կարգի վարպետության դասեր է անցել Էստոնիայի Տալլին քաղաքի Երաժշտական ակադեմիայում աշխարհահռչակ սոպրանո Կարան Ամստրոնգի մոտ(ԱՄՆ, Գերմանիա) և ստացել վարպետության դասերի միջազգային կարգի հավաստագիր:

2015թ.   հունվարին  իր Հայսատան այցի շրջանակներում վարպետության դասեր է անցել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի, Մարինյան թատրոնի Երիտասարդ երգիչների ակադեմիայի և Հյուսիսային Օսեթիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար՝  Լարիսա Գերգիևայի մոտ: Բազմիցս մասնակցել է աշխարհահռչակ տենոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի,  ինչպես նաև Պատրիցիա Պաչեի (Իտալիա) վարպետության դասընթացներին:

Պարգևներ

Հայկ Տիգրանյանը իր ստեղծագործական գործունեության ընթացքում բազմիցս պարգևատրվել է ինչպես հանրապետական նշանակության, այնպես էլ միջազգային կարգի պարգևներով:

  • 2011թ.-ին  ՀՀ Մշակույթի Նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից արժանացել է պատվոգրի  «ՀՀ անկախության 20-ամյակի առիթով և Օպերային արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար»:
  • 2012թ.-ին  Հս. Կորեայի Ազգային ռադիոյի կողմից ստացել է շնորհակալագիր Հս.Կորեայի ազգային ստեղծագործության լավագույն ձայնագրության համար:
  • 2013թ.-ին  ՀՀ Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի կողմից արժանացել է  պատվոգրի`«Որպես Հայկական երգարվեստի նվիրյալ»:
  • 2013թ.  Սեպտեմբերին  ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանի կողմից արժանացել եմ շնորհակալագրի` Շուշիում Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ»  օպերայի բեմադրությանը Ավոյի կերպարը լավագույնս մարմնավորելու համար:

Համագործակցություն հայտնի դիրիժորների և ռեժիսորների հետ

Հայկ Տիգրանյանը համագործացել է հայտնի դիրիժորների հետ`    Մարտին Օզոլին (Լատվիա, Ռիգա), Է.Դյադյուրայի (ՌԴ ) և Խիլկևիչի (ՌԴ), Մարկ Կիսոցցի (Շվեցարիա), Էրկի Պեխկ (Էստոնիա, Պյարնու),  ինչպես նաև ռեժիսորների հետ` Մարիո Կոռադիի (Իտալիա), Գեորգի Իսահակյանի (ՌԴ), Ջորդանիա Գայոզի(Վրաստան), Իռկին Գաբիտովի (ՌԴ) հետ:

Գնումներ