Հայաստանի օպերային թատրոնի արտիստները հանդես կգան Դուբայում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները սեպտեմբերի 6-ին Դուբայի օպերային թատրոնում կներկայացնեն Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան:
Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենը» (ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան) կցուցադրվի երեք օր անընդմեջ՝ սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին։
Առաջին ներկայացմանը հանդես կգան սոպրանո Կարինե Բաբաջանյանը (Կարմեն), տենոր Հովհաննես Այվազյանը (Դոն Խոսե), Մերի Մովսիսյանը (Միքայելա), Գևորգ Հակոբյանը (ցլամարտիկ Էսկամիլիո) և այլ անվանի արտիստներ, ինչպես նաև օպերային թատրոնի երգչախումբը։
Դուբայի հանդիսատեսը այդ օրերին կտեսնի տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման դիրիժորն է Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։
Այսօր տեղի ունեցավ ներկայացման գլխավոր փորձը՝ Հայաստանի օպերային թատրոնի երկու արտիստական անձնակազմերի մասնակցությամբ։ Հանդիսատեսի համար մուտքն ազատ էր։ Ինչպես փաստում է Դուբայի օպերային թատրոնի տնօրինությունը՝ աննախադեպ մեծ է եղել գլխավոր փորձին ներկա գտնվել ցանկացողների թիվը։ Նախապես վաճառված են եղել նաև առաջիկա երկու օպերաների բոլոր ներկայացումների տոմսերը։

Գնումներ