Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր բալետային մրցույթում արժանացել է դիպլոմի

19510104_1084456541654700_4734490757139774729_n

Հայաստանը ներկայացնող բալետի արտիստը հեղինակավոր բալետային մրցույթում արժանացել է դիպլոմի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանը ս.թ. հունիսի 10-20-ը Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած «Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային 13-րդ մրցույթի» երիտասարդների տարիքային խմբում որպես մենապարող արժանացել է դիպլոմի:
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ու հետագա կազմակերպչական ընթացքն իրականացվել են բալետի խմբի վարիչ Բորիս Էմինյանի և բալետի խմբի տեսուչ Արթուր Կարճիկյանի կողմից:
Պարուսույցը և ժամանակակից բեմադրության հեղինակը Արման Բալմանուկյանն է:
«Պարիր հանուն զարգացման» հիմնադրամի աջակցությամբ ձեռք են բերվել պարային կոստյումները:
«Բալետի արտիստների և պարուսույցների միջազգային մրցույթը» մերօրյա բալետային ստուգատեսների շարքում մեծ հեղինակություն է վայելում և այս տարի նվիրված էր անվանի պարուսույց, մրցույթի ժյուրիի նախագահ Յուրի Գրիգորովիչի 90-ամյա հոբելյանին և իրականացվում է «Ռուսական բալետի տարվա», ինչպես նաև Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված հանդիսությունների նախաշեմին:

Գնումներ