Համերգ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին

Pamyati Geghama_Grigoryana_A3

Համերգ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Երկար մնացել եմ և՛ Լոնդոնում,և՛ Միլանում և՛ Հռոմում, և՛Բուենոս Այրեսում, բայց եթե ընտրեի՝ որտեղ ապրել, ապա միայն Երեւանում։ Գեղամ Գրիգորյան Մարտի 23-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ, ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին նվիրված համերգային երեկո: Հիշատակի համերգին ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները: Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951թ. հունվարի 29-ին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը: Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971թ.` 20 տարեկանում, 1972թ. մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին: 1975թ. կայացել է նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում: 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում: 1978թ. մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, որոնք հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում: Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ: «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր այնտեղ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար` դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի ղեկավարմամբ, որն այն ժամանակ «Լա Սկալա»-ի գլխավոր դիրիժորն է եղել: Մեծանուն օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 2016 թ. մարտի 23-ին 65 տարեկանում:

Գնումներ