Համագործակցության հիմքեր կդրվեն ՍԱՆՇԱ Գրուպի և Թատրոնի միջև

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ամբողջ ստեղծագործական կոլեկտիվը Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ իր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում ՍԱՆՇԱ Գրուպի պրեզիդենտ պարոն Ֆրանկ Ռաուլ-Դուվալին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին բալետային հագուստի նվիրաբերության համար:

Մեզ համար իսկապես մեծ պատիվ էր հյուրընկալել պարոն Ռաուլ Դուվալին Հայաստանի գլխավոր թատրոնում՝ նկատի ունենալով նաև համաշխարհային թատերական ասպարեզում իր ունեցած մեծ վաստակն ու նորարարական ներդրումը։

Վստահ ենք, որ մաեստրո Օրբելյանի հետ ունեցած բարեկամական ջերմ կապը առավել կնպաստի, որպեսզի այսուհետ սերտ համագործակցության հիմքեր դրվեն ՍԱՆՇԱ Գրուպի և մեր Թատրոնի միջև՝ ի նպաստ բարձրարժեք մշակույթի զարգացման։

Գնումներ