Կարեն Սարգսյան

Մաեստրո Կարեն Սարգսյանը նշանավոր հայ խմբավար է:

Պարոն Սարգսյանը 1972-1980թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի երգչախումբը և բազմաթիվ  համերգներ է ունեցել Սովետական Միության երկրներում, ներառյալ Բալթիկ պետությունները, Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը: Միաժամանակ նա ղեկավարում էր Էջմիածնի եկեղեցու երգչախումբը:

1989 թ. Սարգսյանը հիմնել է “Տղամարդկանց երգչախումբը” և համերգներով հանդես եկել Արևմտյան Գերմանիայում (1989, 1990, 1991, 1992, 1993): Սիդնեյ քաղաքի հայ համայնքը (Ավստրալիա) 1993 թ. նրան հրավիրեց աշխատելու “Կոմիտաս” երգչախմբի և Սիդնեյի Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

1994 թ.-ից  Կարեն Սարգսյանը հանդիսանում է Հայաստանի ազգային օպերային թատրոնի խմբավար: Իր ղեկավարության ներքո երգչախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում (1995), ԱՄՆ-ում (1999), Իսպանիայում (1999,2000), Լիբանանում (2001) և այլն:

Թատրոնի իր գործունեության ընթացքում Սարգսյանը ելույթ է ունեցել այնպիսի օպերաներով, ինչպիսիք են` Ջ. Վերդիի “Օտելլո”-ն, “Տրուբադուր”-ը և “Տրավիատա”-ն, Գ. Դոնիցետտիի “Պողիկտոս”-ը, Ռ. Լեոնկավալոյի “Պայացներ”-ը, Ա. Տիգրանյանի “Անուշ”-ը և Տ. Չուխաջյանի “Արշակ Բ”-ն:

1995 թ.-ից սկսած պարբերաբար ելույթներ է ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքում: Սիրիայում նա ձայնագրել է Հայկական Սուրբ մեսսայի ամբողջական տարբերակը:

2006թ. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանագրով մաեստրո Կարեն Սարգսյանը շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

Շարունակելով ղեկավարել օպերային թատրոնի երգչախումբը՝ մասնակցել է բոլոր նոր բեմադրություններին, որպես գլխավոր խմբավար (Ավետ Տերտերյան «Երկրաշարժ», (2008թ). Ջուզեպպե Վերդի «Աիդա» (2010 թ.) Ալեքսանդր Հարությունյան «Սայաթ-Նովա», (2011 թ.):

Միաժամանակ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Տասնամյակների դադարից հետո 2012 թ. –ին կատարել է Ալեքսանդր Հարությունյանի «Կոնցերտ» -ը՝ գրված երգչախմբի և հարվածային գործիքների համար: 2012 թ. –ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե Մեդալ»-ով:

2014 թ.-ից, ընդհատելով գործունեությունն օպերային թատրոնում, ստանձնել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և հոգևոր ճեմարանի երգչախմբի ղեկավարումը՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով:

2016 թ. նոյեմբերին հեղինակի հետ իրականցրել է Կարեն Մեյխանեջյանի «ս., Պատարագ»-ի ձայնագրությունը (Նյու-Յորք, ԱՄՆ):

2017 թվականի հունիսից թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով վերադարձել է օպերային թատրոն և շարունակում է ղեկավարել թատրոնի երգչախումբը:

Գնումներ