Լեվոն Ջավադյան

Levon-Javadyan

Կենսագրություն

Ծնվել է 1971 Երևանում:  1989  թվականին ընդունվել է Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1993 թվականին տեղափոխվել է Էստոնիայի երաժշտական ակադեմիա, 1994 թ. ավարտել է նույն  ակադեմիայի մագիստրատուրան: Կատարելագործվել է Սիբելիուսի անվան երաժշտական ակադեմիայում: 1995 թից աշխատել է «Էստոնիա» պետական օպերայի և բալետի թատրոնում որպես ավագ կոնցերտմայստեր: 1998թ ից վերադառանլով Հայաստան` դասավանդում է Կոնսերվատորիայում: 2001-2002թթ աշխատել է որպես  Կապելլայի դաշնակահար: 2003 թվականից Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատել է  որպես կոնցերտմայստեր: 2011 թվականի արտաքին կապերի և զարգացման գծով փոխտնօրեն, այնուհետև գլխավոր պրոդյուսեր: 2015 թվականի դեկտեմբերից երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար:

Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար:

Միջազգային մրցույթների դափնեկիր:

Բնության և հասարակության միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ:

Համերգային գործունեություն է ծավալել այնպիսի երգիչների հետ ինչպիսիք են ՝ Բարսեղ Թումանյան, Հասմիկ Պապյան, Ռենատո Բրուզոն և այլոք:

Հյուրախաղերով հանդսես է եկել Ռուսաստանում, Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում, ԱՄՆ, Մեքսիկա և այլուր:

Գնումներ