Լսումներ օպերային թատրոնում

 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի նախաձեռնությամբ և հրավերով Հայաստանում են Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը և իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչեկին: Ջ. Ֆիշերի և թատրոնի  ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանը և ընթացիկ ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ. Ֆիշերը մասնակցել է նաև թատրոնի մենակատարների լսումներին:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել նաև իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչեկիի ճանաչողական այցը, քննարկվել են թատրոնի լուսային տեխնիկայի առավել արդյունավետ շահագործմանը և հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ջոն Ֆիշերը 1972 թվականից Ուելսի օպերային թատրոնի «Օպերա բոլորի համար» ծրագրի երաժշտական ղեկավարն Է, երկար տարիներ ղեկավարել է  Բրյուսելի Օպերային երաժշտական ստուդիան: Ջ. Ֆիշերը 1977 թվականին նշանակվել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի մեներգիչների ղեկավար,  այնուհետև՝ Վենետիկի «Լա Ֆենիչե» օպերային թատրոնի գեղարավեստական ղեկավար: Ջ. Ֆիշերը 1994 թվականից ստանձնել է գերմանական «Գրոմոֆոն» ընկերության գլխավոր պրոդյուսերի և տնօրենի պաշտոնը: 1997 թվականից  մինչ օրս Ջ. Ֆիշերը Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրենն է: Ջ. Ֆիշերը մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթներում եղել է ժյուրիի անդամ:  Համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ:

      Պ. Միչեկին աշխարհում հայտնի է թատերական ոլորտում նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ: 1990-1991 թվականներին Պ. Միչեկին ղեկավարել է Նեպալի Սան Կառլո թատրոնը: 1985 թ. տեղի է ունեցել Պաոլոյի դեբյուտը Չիլիի Սանտիագո քաղաքում՝ Մոցարտի  «Cosm fan tutte» ծրագրով: Հետաքրքրված լինելով ժամանակակից տեխնոլոգիաներով՝ Պ. Միչեկին դրանք օգտագործել է Պալերմոյում Ջ. Վերդիի «Կեղծ Ստանիսլավ» օպերայում: 1994 թվականից հանրահայտ «La Terza Prattica» երաժշտական կազմակերպության հիմնադիրն է:

Պ. Միչիկեն թատրոնում իր  նորարական տեխնոլոգիաները կիրառել է Ամստերդամի, Լիսաբոնի,  Բրյուսելի, Ցյուրիխի, Կոպենհագենի Հելսինկիի և այլ  երկրների բեմահարթակնեորում:

Պ. Միչեկին 2005 թ. համագործակցել է Պ. Դոմինգոյի հետ՝ Հռոմում ներկայացնելով  Ջ Վերդիի «Աիդա» օպերան:

Գնումներ