Լիպարիտ Ավետիսյան

image

Կենսագրություն

Ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին,  Երևանում: Ավարտել է  Ուկրաինայի Ֆեոդոսիա քաղաքի երաժշտական դպրոցը: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Բ.Կուդրյավցևի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում: Բազմաթիվ համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում և արտասահմանում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Թայվան, Ռուսաստան, Ուկրաինա: Մասնակցել է Երևանում և Փարիզում կայացած Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանի նախագծում` որպես Սարոյի դերակատար: Մասնակցել է միջազգային հեղինակավոր մրցույթների:

2010թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մուզա Միռա» միջզգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին, 2012թ. Իտալիայում` Վ.Վիոտտիյի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, 2013թ. Մոլդովայում` Մ.Բիեշուի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին:

2013թ. հրավիրվել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես առաջատար մեներգիչ: Նույն թվականին մասնակցել է Մոսկվայի Մարիինյան թատրոնի համերգային սրահում կայացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների գալա-համերգին:

2014 թ. մասնակցել է Մուսլիմ Մագոմաևի անվան երիտասարդ երգիչների երրորդ միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:

Գնումներ