ԵՐԵՎԱՆ ՕՊԵՐԱ 85 | ՀԱՄԵՐԳԱՇԱՐ

ԵՐԵՎԱՆ ՕՊԵՐԱ 85 | ՀԱՄԵՐԳԱՇԱՐ

Սեպտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին,
Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա ԾԻՐԱՆԱՎԱՌ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՕՐՈՐԸ խորագրով համերգային երեկոն։

Ծրագրում կներկայացվեն Բարսեղ Կանաչյանի և Նիկոլ Գալանտերյանի սիրված ստեղծագործությունները:

Համերգային երեկոյի տոմսերը ձեռք բերած հանդիսականների համար նախապես կկազմակերպվի ՇՐՋԱՅՑ ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ճանաչողական ծրագիրը։

Համերգային երեկոյի ավարտին տեղի կունենա գինու համտես։

Մասնակից դարձեք հոբելյանական բացառիկ համերգաշարին և աշնանային աննկարագրելի երեկո վայելեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ։

Տոմսերը վաճառվում են Թատրոնի տոմսարկղում։

Հեռ.՝ +374 (10) 53 33 91

Գնումներ