«Դիմակահանդեսն» իր հաստատուն տեղն զբաղեցրեց Օպերային թատրոնի խաղացանկում

«Դիմակահանդեսն» իր հաստատուն տեղն զբաղեցրեց Օպերային թատրոնի խաղացանկում

Մարտի 5-ին «Դիմակահանդես» բալետի առաջնախաղով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամբողջացվեց մեծանուն հայ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունների փունջը:
Ներկայացումը լեփ-լեցուն դահլիճն ընդունեց բուռն, երկարատև, հոտնկայս ծափահարություններով։
Բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի: Բեմադրության և զգեստների նկարիչ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստ. նկարիչ): Ներկայացման բեմադրող դիրիժորը Հարություն Արզումանյանն է:
Գլխավոր դերերում հանդես եկան ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):
«Դիմակահանդես» բալետի հաջորդ ներկայացումը մարտի 12-ին է։ Արբենինի դերապարը կկատարի Սևակ Ավետիսյանը. Նինա՝ Սյուզաննա Փիրումյան, Շտրալ՝ Տաթևիկ Բոլշիկյան, Զվեզդիչ՝ Ռազմիկ Մարուքյան, Անհայտը՝ Գրիգոր Գրիգորյան, Նինայի ձայնը՝ Սիլվա Պետրոսյան։
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Գնումներ