Դառնալ գործընկեր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ձգտում է կառուցել փոխշահավետ հարաբերություններ հովանավորների հետ բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա:

Մեր բոլոր գործընկերներն օգտվում են որոշ արտոնություններից, որոնց թվին են դասվում տոմսերի ամրագրման անհատական պայմաններն ու PR հնարավորությունները:

Ձեզ կընձեռնվի բացառիկ հնարավորություն նոր,մշակութային ոլորտում Ձեր գործունեության շահավետ դիրքորոշումն իրականացնելու համար:

Ձեր հովանավորչական մասնակցությունն առավել կամրապնդի Ձեր բիզնեսի առաջատար դիրքը՝ հնարավորություն ընձեռնելով ներկայանալ միջազգային հարթակներում առավել ընդլայնելով գործնական կապերը:

Մենք վստահ ենք, որ սատարելով բարձրարժեք մշակութային արժեքների զարգացմանն ու հանրահռչակմանը, Ձեր անգնահատելի ավանդն եք ներդնում մեր մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու շնորհակալ գործում:

Հարգանքով,

Մենեջմենթի և PR բաժին

 email  marketing@opera.am

phone  (+374)10 56 6912