Գործընկերներ

ԱՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հովանավորներին և գործընկերներին

Մենք ցանկանում ենք հայտնել մեր խորին երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր աջակցել և աջակցում  են մեր թատրոնին:

Ավելի քան  80 տարվա ընթացքում օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը նվիրել է մեզ հայկական արվեստի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Գ. Բուդաղյանը, Մ. Թավրիզյանը, Ա. Կատանյանը, Գ. Տերտերյանը, Լ. Քալանթարը,  Տ. Լևոնյանը, Օ. Դուրյանը, Մ. Սարյանը և շատ ուրիշներ: Ազգային թատրոնը միշտ եղել է և համարվում է երկրի սեփականությունը, հայկական մշակույթի բարգավաճման խորհրդանիշը, նոր տաղանդների և նրա ավանդույթների բացահայտողն ու ներկայացնողը: 1940թ. Ա. Թամանյանի նախագծով կառուցված թատրոնը համալրված է մինչև 1062 հանդիասատեսի համար նախատեսված տեղերով: Եվ իր աշխատակիցների անձնազոհ և ջանասեր աշխատանքի շնորհիվ ամրապնդում և զարգացնում է հայկական մշակույթի մեծագույն ավանդույթները:

Մենք հրավիրում ենք համագործակցելու բոլորին, ովքեր սիրում և գնահատում են օպերային և բալետի արվեստը, ովքեր անտարբեր չեն հայկական մշակույթի ապագայի նկատմամբ:

Ձեզ հետ միասին մենք կարող ենք կառուցել վստահ, գրագետ և փառապանծ մշակութային ժառանգությունը, որով կարող են հպարտանալ ապագա սերունդները: