Գեվորգ Հակոբյան

gevorg-hakobyan

Ծնվել է 1981թ. հուլիսի 31-ին, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում:

1998թ. ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1999-2004թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

2000թ. մասնակցել է Իսահակյանի 6-րդ հանրապետական մրցույթին և դարձել դափնեկիր: 2003թ-ից աշխատում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ:

2004թ. դեբյուտով հանդես է եկել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում` Մոսիի դերերգով:

2005թ. Մոսկվայում կայացած բանակի միջազգային մրցույթին զբաղեցրել է 1-ին տեղը, ապա կատարել է Ալեկոյի դերերգը` Ռախմանինովի համանուն օպերայում և մասնակցել է Բրահմսի ռեքվիեմում` որպես մենակատար: 2007թ. հանդես է եկել «Իոլանտա» օպերայում` Էբն-Խակիա, Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում` Արշակի, Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայում` Դավիթ Բեկի, Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայում` Տոնիոյի դերերգերով: Նույն թվականին արժանացել է ՀՀ նախագահի կողմից սահմանված ոսկե մեդալի:

2008-10թթ հյուրախաղերով եղել է Իտալիայում, Սանկտ Պետերբուրգում, Իսպանիայում, որտեղ հանդես է եկել Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին» օպերայում` Ֆյոդոր Պոյառոկ, Չայկովսկու Օնեգինի, Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» օպերայում` Ալֆիոյի, Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայում` Տոնիոյի, Պուչչինիի «Մադամ Բատերֆլա» օպերայում` Շարպլեսի, Վերդիի «Աիդա» օպերայում` Ամոնասրոյի դերերգերով:

2010թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

 

Գնումներ