Գեորգի Առաքելով

Arakelov_Georgy

Գեորգի  Առաքելովը ծնվել է 1979թ․ նոյեմբերի 4-ին Կիրովական (այժմ Վանաձոր) քաղաքում։ Հանրակրթական դպրոցում ուսանելու հետ համատեղ սովորել է երաժշտական դպրոցի ջութակի դասարանում։

1996թ․ ընդունվել է Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի լարային բաժինը և 2002-ին ավարտել է այն՝ «Երաժշտական դպրոցի ուսուցիչ, նվագախմբի արտիստ» մասնագիտությունը ստանալով։ 1997-ից մինչև 1999թ․ ծառայել է Հայոց բանակում։

2003թ․ ընդունվել է Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ս.Պ․Դանիելյանի դասարան։

2008թ․ ավարտել է կոնսերվատորիան՝ ստանալով «Օպերային և համերգային երգիչ, վոկալ արվեստի և ակադեմիական երգեցողության ուսուցիչ» մասնագիտությունը։

2008թ-ից միևչև այսօր հանդիսանում է Հայաստանի՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ։ Ռեպերտուարը ներառում է՝ Մոսի (Ա․ Տիգրանյան, “Անուշ”), Արշակ Բ (Տ․ Չուխաջյան, “Արշակ Բ “), Ամոնասրո (Ջ․ Վերդի “Աիդա”), Ժերմոն (Ջ․ Վերդի “Տրավիատա”), Ալեկո (Ս․ Ռախմանինով “Ալեկո”), Կոմս դի Լունա (Ջ․Վերդի “Տրուբադուր”), Իշխան Թաթուլ (Ալ․ Սպենդիարյան “Ալմաստ”), Էսկամիլիո (Ժ․ Բիզե “Կարմեն”) և այլն։

Գնումներ