Վիլեն Գալստյանը 75 տարեկան է՝ հոբելյանական երեկո Գլխավոր թատրոնում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ ս.թ դեկտեմբերի 8–ին տեղի ունեցավ «Գալա համերգ»՝ աշխարհահռչակ տենոր, Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և Հայաստանի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ: Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին հատվածներ իտալական օպերաներից: Դիրիժորական վահանակի մոտ էր Ջանլուկա Մարչանոն /Իտալիա/, ով հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է և մշտապես իր անձնական և արտիստական հնարավորությունները ծառայեցնում է ի նպաստ հայ-իտալական մշակութային կապերի սերտացման, համերգներով պարբերաբար ներկայանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում: Ջ. Մարչանոն իր խոսքում նշեց, որ մեծ պատիվ է համարում այն փաստը, որ պարբերաբար հնարավորություն է ունենում ղեկավարելու օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ սերտորեն համագործակցելով Գեղամ Գրիգորյանի հետ: Համերգային երեկոյի բացման խոսքում Գեղամ Գրիգորյանը նույնպես կարևորեց այսօրինակ հաշվետու համերգների կազմակերպումը՝ ինչը օպերային արդեն հայտնի արտիստների կողքին հնարավորություն է տալիս բացահայտելու տաղանդաշատ երիտասարդ երգիչների: Համերգին ելույթ ունեցան Գեղամ Գրիգորյանը /տենոր/ ՀՀ և ԼՀ ժող. արտիստ, Գևորգ Հակոբյանը /բարիտոն/ ՀՀ վաստ. արտիստ, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Դիանա Հարությունյանը /սոպրանո/, Սոֆիա Թումանյանը /մեցցո-սոպրանո/, Գոշ Սարգսյանը /բաս/, Սիրանույշ Գասպարյանը /սոպրանո/, Տաթև Աշուրյանը/սոպրանո/: «Գալա համերգ»-ին ելույթ ունեցան նաև թատրոնի բալետի արտիստները: Համերգային երեկոյին մասնակցեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ ու երգչախումբը:

 

Գնումներ