Գագիկ Գաբրիելյանը հասարակական հիմունքներով կկատարի Կոնստանտին Օրբելյանի խորհրդականի աշխատանքը

19656895_1087265881373766_6304180426186991534_n

Գագիկ Գաբրիելյանը հասարակական հիմունքներով կկատարի Կոնստանտին Օրբելյանի խորհրդականի աշխատանքը

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խորհրդական է նշանակվել Գագիկ Գաբրիելյանը, ով աշխատելու է հասարակական հիմունքներով: Գ.Գաբրիելյանը «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամի միջոցով համակարգելու է ՌԴ և ԱՊՀ երկրների հետ Օպերային թատրոնի մշակութային նախագծերը:
Գագիկ Գաբրիելյանն աշխատել է Մոսկվայում բացված ՀԽՍՀ Մշակույթի կենտրոնի տնօրեն: Հետագայում կատարել է «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրենի աշխատանքը: Գ.Գաբրիելյանը հանդիսացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնի տնօրեն: 2002 թվականից մինչ օրս հանդիսանում է «Արամ Խաչատրյան» հիմնադրամի տնօրենը, միաժամանակ` «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության հումանիտար հարցերի համակարգողն է:

Գնումներ