ԲԵՐՅՈԶԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Berezka_A3

«ԲԵՐՅՈԶԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԵՐԿՈՒ ՀԱՄԵՐԳՈՎ Մարտի 29-ին և 30-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը: Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմայստերը ԽՍՀՄ ժող. արտիստ Միրա Կոլցովան է: Արդեն գրեթե յոթ տասնամյակ «Բերյոզկան» ներկայացնում է ռուսական ժողովրդական պարերը և ինչպես ժամանակին բնորոշել է անսամբլի գործունեությունը Ն. Ս. Նադեժդինան՝ իրենք մշտապես արտացոլում են ռուսական ժողովրդական արվեստի շքեղությունը: «Բերյոզկան» աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենից հաճախ ելույթ ունեցող ռուսական անսամբլներից է և անսամբլի արտիստները ամենուր մեծ հպարտությամբ ներկայացնում են հատկապես իրենց սահուն քայլն ու հանրահայտ շուրջպարը: Հայաստանյան բեմում երկու օր շարունակ «Բերյոզկան» կներկայացնի այն ստեղծագործությունները, որոնց հանդիսատեսը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում: Տոմսերը վաճառվում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղում:

Գնումներ