Ա. Խաչատրյան, է. Հովհաննիսյան — Դիմակահանդես

Ա. Խաչատրյան, Է. Հովհաննիսյան

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Բալետ 2 գործողությամբ

Լիբրետոն՝ Վ. Գալստյանի, Ա. Կարապետյանի, ըստ Մ. Յու. Լերմոնտովի համանուն դրամայի

(թարգմանությունը՝ Վ. Հովակիմյանի)

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Դիմակահանդես

Թող ասեն՝ մեր ի՜նչ գործն է, բարեկամ,

Դիմակների տակ հավասարվում են աստիճանները,

Դիմակավորը ո՛չ հոգի ունի

Եվ ո՛չ էլ կոչում ունի, ունի լոկ մարմին:

Ռոմանս

Լսի՛ր… միևնույն բախտի կապերով

Մենք շղթայված ենք հավերժ մեկմեկու…

Գուցե սխալմամբ, սակայն այդ մասին

Չենք կարող դատել ո՛չ ես, ո՛չ էլ դու:

Դիմակահանդեսը շարունակվում է…

Հազիվ եմ շնչում… վազում էր անվերջ նա իմ ետևից,

Իսկ եթե հաներ դիմակս… բայց ո՛չ, չճանաչեց ինձ…

Ո՛չ, այդ գաղտնիքը նա չի իմանա… թող այդպես լինի.

Չեմ էլ ցանկանում… բայց հիշատակ է նա ինձնից ուզում…

Ահա քեզ և բախտ: Աստված իմ, կորցրած մի ապարանջան,

Կտամ, թող առնի, հետո սրանով թող ինձ որոնի:

Անհայտի մենախոսությունը

Մեկ անգամ դու ինձ հորդորանքներով

Հրապուրեցիր և տարար քեզ մոտ…

Քսակս լիքն էր, բախտի նկատմամբ հաստատ հավատքով

Նստեցի խաղի, բայց տարար դու ինձ:

Վճռեցի կրկին կորուստս շահել:

Դու թեև ջահել, սակայն լավ էիր դու ինձ կաշկանդել

Քո ճանկերի մեջ, և ես բոլորը տարվեցի կրկին:

Գուցե հիշում ես իմ արցունքները, աղերսանքները,

Ոչ քո մեջ միայն ծիծաղ շարժեցին…

Նորերս հանկարծ լուրեր լսեցի,

Որ դու հարուստ ես, ամուսնացել ես ու երջանկացել.

Սիրտս բողոքեց, հուզվեցի սաստիկ՝ «Գնա՛, խռովի՛ր իր կյանքը հանգիստ»:

Արբենինի մենախոսությունը

Երեկույթն ահա վերջացավ արդեն, ուրա՜խ եմ որքան:

Ժամանակն է, որ գեթ մի ակնթարթ մոռացման տամ ինձ:

Դիմակներն այն ալեկոծվում են մտքիս մեջ նորից:

Նոկտյուրն

Դատաստանն Աստծո ճիշտ է և արդար,

Վիճակված է ինձ պատիժս կրել՝

Անցած օրերի մեղքերիս համար:

Եղել է, երբ ինձ այլոց կանայք են սպասել այսպես,

Այժմ կնոջս սպասում եմ ես…

Առաջին գործողության ավարտ. Արբենինի խոսքը

Ահա և կինը… Վաղուց եմ ծանոթ ես ձեր բոլորին:

Ձեր գգվանքներին, կշտամբանքներին,

Բայց, ափսոս կյանքը ինձ շատ է կոփել,

Ստիպված եմ ես այդ դասի համար շատ թանկ վճարել…

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Ձմեռային Պետերբուրգ

Կնոջ պատիվը ենթարկել այսպես ծաղր ու ծանակի՞.

Թե ճանաչվեի, նույն բանը անշուշտ սպասում էր ինձ:

Միայն մի բան է ինձ զարմանալի. ապարանջանը

Ես ինչպե՞ս գտա. Ուրեմն Նինան այնտեղ է եղել, —

Եվ ահա լուծումն այս հանելուկի:

Բամբասանք

…նրա կինը նորերս,

Պարահանդեսում, թե ճաշկերույթում,

Այդ լավ չեմ հիշում, տեսնում է ինչ-որ մի իշխանիկի,

Եվ դուր է գալիս նրան խիստ սաստիկ,

Իսկ մեր իշխանը դառնում է շուտով սիրված, երջանիկ:

Արբենինի մենախոսությունը

Կասկածո՞ւմ էի… այնինչ բոլորը գիտեն այդ մասին,

Բոլոր կողմերից հալածում են ինձ ակնարկները չար…

Ծիծաղելի եմ և ողորմելի ես նրանց համար:

Մեծ խաղ

Այո՛, պատիվդ հեռացավ անդարձ:

Չարի-բարու մեջ սահմանն է խախտված,

Աշխարհը քեզնից երես կշրջի արհամարհանքով,

Եվ դու կգնաս մերժվածի ճամփով,

Եվ քեզ կտանջի ամոթն ավելի,

Քան չարագործին՝ որևէ հանցանք:

Նինայի տրտունջը

Կուզեի քեզ հետ խոսել, իմ անգին…

Դու շատ ես փոխվել, դարձել ինձ օտար,

Քեզնից չեմ զգում գգվանքը նախկին,

Ձայնդ դողդոջ է, իսկ հայացքդ՝ սառ:

Նինայի մահը

Մեռնում եմ… մնա՜ս բարով, Եվգենի.

Մեռնում եմ անմեղ… չարագո՜րծ ես դու:

Իշխանի խոստովանությունը

Ապարանջանը այդ պատահաբար

Շտրալի մոտ է ընկել, և հետո

Նա ինձ է հանձնել իրեն իսկ ձեռքով:

Ես ինքս նույնպես եղել եմ խաբված,

Բայց ձեր տիկնոջից իմ սերը մնաց խստորեն մերժված:

Երկրորդ գործողության ավարտ. անհայտ անձի վրեժը

Վաղուց եմ ձգտել ես այս վրեժին և ահա այսօր

Իմ նպատակին հասա անձկալից:

Նա խելագար է…