Արտավազդ Մրցանակ

liparit

ԱՐՏԱՎԱԶԴ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ
ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Մարտի 26-ին տեղի է ունեցել թատերական ոլորտի ԱՐՏԱՎԱԶԴ մրցանակաբաշխությունը: Արարողության մեկնարկին ներկաները ծափերով հարգանքի տուրք մատուցեցին երջանկահիշատակ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:
Տեղեկացնենք նաև, որ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՂԱՄԱՐԴ ԴԵՐԱՍԱՆ անվանակարգում հաղթող է ճանաչվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգիչ ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ՝
ԿԱՐՄԵՆ օպերայում ցուցաբերած պրոֆեսիոնալ դերակատարման համար:

Գնումներ