Արմեն Գրիգորյան

IMG_2438

Գերազանց ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը և Ա.Յ. Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիան:

1984թ. — բալետի արտիստների համամիութենական մրցույթի դիպլոմակիր:

1984-2004թթ. – Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար:

1984-2003թթ. դասավանդել է դասական և դուետային պարեր Երևանի խորեոգրաֆիկ դպրոցում: Իր աշակերտների շարքերում են Եվրոպայի, Ամերիկայի և Հայաստանի առաջատար արտիստները և միջազգային մրցույթների դափնեկիրները:

1998թ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում բեմադրել է “Կարմեն” օպերան:

Որպես բալետի մենակատար աշխատել է Կանադայում և Իսրայելում:

2005-2007թթ. հանդիսացել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետի մենակատար:

2007-2009թթ. դասավանդել է Ռոստովի երաժշտական թատրոնում:

2013թ. հանդիսացել է դասական և ժամանակակից պարերի մրցույթի` Դելֆիական խաղերի ժյուրիի նախագահ (Աստանա, Ղազախտան):

2009­-2013թ. – Երևանի պետական խորեոգրաֆիկ դպրոցի տնօրեն:

2014 թ. Դոնի Ռոստովում եղել է օպերայի փորձավար և  գեղարվեստական խորհրդի անդամ: Նույն թվականին Դոնի Ռոստով քաղաքում հիմնադրել է «Զվարթնոց» պարախումբը, որը 2015 – 2016 թթ.-ին արժանացել է պարային մրցույթի Գրան պրիին և ևս 2 պարային մրցույթներում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:

2014 թ.-ից ղեկավարել է Դոնի Ռոստովի “DIAMANI” պարախումբը:

2015-2017 թթ. դասավանդել է Դոնի Ռոստովի արվեստի քոլեջում:

2014-2017 թթ. եղել է ՌԴ և տարբեր միջազգային մրցույթների ժյուրիի անդամ և նախագահ:

2017թ.-ից հանդիսանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի

 ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար:

Հյուրախաղեր`

ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իսպանիա, Եգիպտոս, Սիրիա, Թուրքիա, ԱՄԷ:

Խաղացանկ`

«Դոն Կիխոտ» – Բազիլ

«Ժիզել» – Ալբերտ

«Շելկունչիկ» – Արքայազն

«Կոպելիա» – Ֆրանց

«Հերոսական Բալլադ» – Նա

«Վարիացիաների թեմա» – Թեմա

«Մոխրոտիկը» – Արքայազն

«Կարմեն» – Խոսե, Տորեադոր, սպա

«Գայանե» – Արմեն, Կարեն

Գնումներ