Արծվիկ Դեմուրչյան

arcvik

Արծվիկ Դեմուրչյանը ծնվել է Երևանում:

Սովորել Ռ. Մելիքյանի անվ. Երաժշտական ուսումնարանում : Ավարտել է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան (պրոֆ. Ա. Սարաջյանի դաս.): Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում` Վ. Բելինիի անվան (1998, Սիցիլիա), Ե. Օբրազցովայի անվան (2001, Սանկտ-Պետերբուրգ) և այլն: 2003-ին Սարատովի օպերային թատրոնի հրավերով կատարել է Վիոլետայի դերերգը (Վերդի ՙՏրավիատա՚): 2007-ին Մոսկվայի կոնսերվատորիայում և Սանկտ-Պետերբուրգի օպերային թատրոնում Վ. Մինինի ղեկավարությամբ մասնակցել է Պերգոլեզիի ՙՍտաբատ Մատեր՚-ի կատարմանը: Համերգներով ելույթ է ունեցել Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում: 2001թ.-ից Օպեայի թատոնի մեներգչուհի է: Կերտել է հետեվյալ դերերգերը ՝ Յ. Հայդն — «Դեղագործը»-Գրիլետա. Վ.Մոցարտ — «Կախարդական սրինգ»,Գիշերաին թագուհի», «Դոն Ժուան»-Ցերլինա. Ջ.Վերդի — «Տրավիատա»-Վիոլետա, «Ռիգոլետո»-Ջիլդա. Ջ.Պուչինի — «Չիո-չիո Սան»-Մադամ Բատերֆլայ, «Քույր Անժելիկա», «Տուրանդոտ»-Լիու. Ջ.Բիցե — «Կարմեն»-Ֆրասկիտա. Տ.Չուխաջյան — «Արշակ Բ»-Օլիմպիա. Ա.Տիգրանյան — «Անուշ»,«Դավիդ Բեկ»-Շուշան. Ա.Տերտերյան — «Երկրաշարժ»-Ախջիկ 2016թ.Հ.Պ.Ա երչախմբի անդամ է որը ղեկավարում է Հ.Չեքիջյանը: Մաեստրոի ղեկավարությամբ կատարել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ Վ.Մոցարտ,Կարլ Օրֆ,Գ.Հախինյան, Հ.Չեքիջյան: Իր երկացանկում լայնորեն ընդգրկել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ. Տ. Մանսուրյան, Գ. Չթչյան, Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան և այլն: Ներկայումս Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի և Հ.Պ.Ա. երգչախմբի մեներգչուհի է:

Գնումներ