Ավետիս Բարսեղյան

  Կենսագրություն

Ծնվել է 1949 թվականի հուլիսի 19-ին, Երևանում:

1957-1968թթ. սովորել է Չայկովսկու անվան միջնակարգ դպրոցում:

1970-1975 թթ. սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում:

1980-1988 թթ. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նկարչական արտադրամասի վարիչ:

1988-1995 թթ. թատրոնի գլխավոր նկարիչ:

1995-1997 թթ. ՌԴ «Պրեմիերա» միավորման գլխավոր նկարիչ:

1999 թվականից մինչ օրս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչն է:

Որպես բեմադրող նկարիչ՝ ձևավորել է տասնյակ պետական և կառավարական նշանակություն ունեցող համերգներ, բեմադրություններ, որոնցից հատկապես նշանակալից են ՀՀ Անկախության X, XI, XII և XIV տարեդարձներին նվիրված բեմական ձևավորումներ:

Ձևավորումներ

  • 1986 թ. Պ. Չայկովսկի «Թեմա վարիացիաներով», բալետմայստեր՝ Ա. Ասատրյան
  • 1987 թ. Ա. Բաբաջանյան «Հերոսական բալլադ», բալետմայստեր՝ Ա. Ասատրյան
  • 1989 թ. Ջ. Վերդի «Տրուբադուր» օպերա, ռեժիսոր՝  Ն. Սարգսյան
  • 1990 թ. Ջ. Վերդի «Վերդիանա» համերգ ներկայացում, ռեժիսոր՝ Ն. Սարգսյան
  • 1995 թ. «Լյուդովիկոս XIV-ի երիտասարդությունը» թատերական ներկայացում
  • 1997 թ. «Վիոլինկա» մանկական օպերա
  • 2000 թ. Ջ. Վերդի «Տրավիատա» օպերա, ռեժիսոր՝Գ. Գրիգորյան
  • 2009 թ. Է. Հովհաննիսյան «Վարդանանք», Ա. Պիացցոլլա «Տանգո» բալետներ, բալետմասյստեր՝ Ռ. Խառատյան
  • 2010 թ. Ջ. Վերդի  «Աիդա», ռեժիսոր՝ Մ. Կորադի, (Իտալիա)
  • 2015 թ. Ա. Ադան «Ժիզել», բալետմայստեր՝ Մ. Մնացականյան

       Մրցանականեր  

  • 2010 թ. «Արտավազդ» մրցանակ որպես տարվա լավագույն ներկայացում
  • 2011 թ. ՀՀ վաստակավոր նկարիչ:
Գնումներ