Առնոլդ Քոչարյան

Առնոլդ Քոչարյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի առաջատար բարիտոններից է: Անցել է պատկառելի ստեղծագործական ճանապարհ, ինչի մասին վկայում են  նրա պարգևները  տարբեր միջազգային մրցույթներում, մասնավորապես` Հյուսիսային Կորեայում (առաջին մրցանակ և ոսկյա գավաթ),ԱՄՆ-ում (Պլասիդո Դոմինգոյի անվան մրցույթ) և այլն:

Ծնվել է Բաքվում, 1974 թվականին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ուր 2003 թվականից դասավանդում է որպես մեներգչության ամբիոնի դոցենտ: Մեներգչական կենսագրությունն սկսվել է Էջմիածնի Մայր Տաճարի երգչախմբից և շարունակվում է մինչև օրս Երևանի օպերային թատրոնում` ուր հանդես է գալիս Սիլվիո («Պայացներ»), Ժորժ Ժերմոն («Տրավիատա»), կոմս դի Լունա («Տրուբադուր»), Թաթուլ («Ալմաստ») և այլն:

Առնոլդ Քոչարյանի արվեստը  լավ տպավորություն է թողել Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան, Մոնպելյեի, Սասսարիի, Լիսաբոնի, Տորոնտոյի և այլ երկրների օպերային թատրոնների ունկնդիրների շրջանում:

 
 
 
 
 
 
 
 
 
Գնումներ