«Անուշի» առաջին կանգառն Էջմիածնում

16422674_963580523742303_5334092869346782073_o

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մարզային հյուրախաղերը՝ «Մշակութային կանգառ» ծրագրով, կսկսվեն փետրվարի 21-ին, ժամը 19։00-ին։ Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տան բեմ կբարձրանա Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։
Գլխավոր դերերում հանդես կգան՝
Անուշ՝ Սյուզաննա Մելքոնյան
Սարո՝ Արմեն Բադալյան
Մոսի՝ Գևորգ Մաղաքյան:
Ներկայացման դիրիժորն է Աթանես Առաքելյանը:
Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ալիսա Հեքիմբաշյանի:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

 

Գնումներ