Աննա Վեքիլյան

Ծնվել է 1983թ. հունիսի 18-ին, Երևանում։
1992-2001թթ. սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 2001 թվականից աշխատում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասանուհի։
Զուգահեռաբար, 2001-2006 թթ. ուսանել և ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի բաժինը՝ իրավագետ-միջազգայնագետի մասնագիտությամբ։ Հետագայում աշխատել է «Լեքս Փարթներս» ՍՊԸ-ում որպես իրավաբան, ինչպես նաև «Ապագա» վերլուծական շաբաթաթերթում՝ որպես «Իրավունք» բաժնի լրագրող։
2004 թվականից մենապարերով և գլխավոր դերերով հանդես է գալիս ինչպես բալետային, այնպես էլ օպերային ներկայացումներում։
Խաղացանկ
• Ռոզիտա, Մերսեդես՝ «Դոն Կիխոտ», Լ. Մինկուս
• Սոլեդադ՝ «Լորկիանա», Իսպանական ժողովրդական երաժշտություն
• «Լա Ռեվանչա Դել Տանգո», Գոթան Փրոջեքթ
• Զոբեիդա (Շեհերազադ թագուհի), պա-դե-դե՝ «Շեհերազադ», Ն. Ա. Ռիմսկի-Կորսակով
• Էսմերալդա, հատված՝ «Էսմերալդա», Ց. Պունի
• Հարս՝ «Անուշ», Ա. Տիգրանյան
• Գնչուհի՝ «Ալեկո», Ս. Ռախմանինով
Հյուրախաղեր
Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Թունիսում, Քաթարում, Սանկտ–Պետերբուրգում։

 

Գնումներ