Աննա Մնացականյան

DSC_9568

Սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Աննա Մնացականյանը ծնվել է Երևանում:

1990-1993 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտագիտական բաժնում:

1993  թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  վոկալ-տեսական ֆակուլտետի մեներգեցողության բաժին՝ Գոհար Գասպարյանի ղեկավարությամբ: Զուգահեռ սովորել է երաժշտագիտական բաժնում:

1999 թվականին  գերազանց ավարտել է մեներգեցողության բաժինը՝ ստանալով օպերային և կամերային  երգչուհու որակավորում:

1999-2000 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում:

2001-2002 թվականներին վարպետության դասեր է ստացել օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանից:

Սովորելու տարիներին  մասնակցել է տարբեր համերգային ծրագրերի, ինչպես նաև հանդես է եկել մենահամերգներով: ՀՀ պետական ակադեմիական կապելլայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին  հանդես է եկել որպես մենակատար մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

1999 թվականից մինչ օրս հանդիսանում է  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչուհի:

      Խաղացանկ

  • Աիդա – Ջ. Վերդի «Աիդա» օպերա
  • Վիոլետտա – Ջ. Վերդի «Տրավիատա» օպերա
  • Լեոնորա – Ջ. Վերդի «Տրուբադուր» օպերա
  • Նորմա – Վ. Բելինի «Նորմա» օպերա
  • Տոսկա – Ջ. Պուչինի «Տոսկա» օպերա
  • Սանտուցցա – Պ. Մասկանի «Գեղջկականասպետություն» օպերա
  • Առաջին, երկրորդտիկին–Վ. Ա. Մոցարտ «Կախարդականսրինգ» օպերա
  • Աղջիկ – Ա. Տերտերյան «Երկրաշարժ» օպերա
  • Լիզա– Պ. Չայկովսկի «Պիկովայադամա» օպերա

     Հյուախաղեր

Համերգային ծրագրերով հանդես է եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Լիբանանում, Ավստրիայում և Ռուսաստանի Դաշնությունում:

    Մրցանակներ

1999 թվականին  մասնակցել է Լիբանանում տեղի ունեցած վոկալիստների միջազգաին մրցույթին, որտեղ դարձել է դափնեկիր:

2007 թվականին մասնակցել է Կորեայում տեղի ունեցած «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ պարգևատրվել է ոսկե մրցանակով և «Օպերային երգեցողություն» անվանակարգում արժանացել է դափնեկրի կոչման:

Գնումներ