ԱՆՆԱԽԱԴԵՊ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԵՐԵԿՈ Հայաստանի գլխավոր թատրոնում

23593652_1196424113791275_4532931409602148872_o

Նոյեմբերի 23-ին բոլոր այն անձինք, ովքեր կունենան ՇՈՊԵՆԻԱՆԱ, ԿԱՐՄԵՆ-ՍՅՈՒԻՏ և ԼՈՐԿԻԱՆԱ բալետային ներկայացումների տոմսեր ժամը 18:00-ից սկսած մինչ ներկայացումը կարող են մասնակցել թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում տեղի ունենալիք ճանաչողական հանդիպմանը:

Թատրոնի փորձավարներ Էլվիրա Մնացականյանը, Էմմա Նահապետյանը և Ելենա Պավլիդին կպատմեն ՇՈՊԵՆԻԱՆԱՅԻ մասին: Այս նախաձեռնությամբ թատրոնում սկիզբ է դրվում հանդիսատեսի և ստեղծագործական անձնակազմի հետ առավել ինտերակտիվ հանդիպումների շարքի:
Վաղը 18:00-ից սկսած թատրոնում նախատեսված է նաև ճանաչողական շրջայց:

Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը նույն երեկոյի ընթացքում ներկա գտնվելու ճանաչողական հանդիպմանը, օպերա տուրին և երեք բալետային ներկայացումներին:

Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում:

Գնումներ