Թատերական վարվելակարգ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելելու հիմնական պայմաններն ու կարգը

Untitled
Dress-code-101-resize-6405

Հարգելի հանդիսատես,

Բոլոր ժամանակներում թատրոն այցելելը  յուրահատուկ իրադարձություն էր: Տիկնայք և պարոնայք այդ առիթով հատուկ զուգվում էին երեկոյան  հագուստներով  ու սմոքինգներով:  Մեր օրերում հանդիսատեսից խիստ դրես կոդ չի պահանջվում, բավական է  հագուստի ազատ ոճը:  Բացառություն է կազմում սպորտային  հագուստը: Արգելվում է  մտնել թատրոնի շենք կենդանիներով: Չի կարելի մտնել դահլիճ սննդով և խմիչքներով և, ամենակարևորը, խիստ արգելվում է այցելել թատրոն ոչ սթափ վիճակում:

Խնդրում ենք ուշադրություն դարձնել թատրոն այցելելու հիմնական պահանջներին:

Ձեռք բերելով թատրոն այցելելու տոմս՝ հանդիսատեսը պարտավորվում է պահպանել նշված պայմաններն ու հասարակական կարգը թատրոնի տարածքում:

  1. Թատրոնի ադմինիստրացիան իրավունք ունի կատարելու ներկայացումների դերակատարների փոփոխություն՝ առանց այդ մասին նախապես տեղեկացնելու: Դերակատարների փոփոխությունը հիմք չի հանդիսանում տոմսը վերադարձնելու համար՝ բացառությամբ մենահամերգների և ստեղծագործական երեկոների:
  2. Հանդիսականները պարտավոր են խնամքով վերաբերվել թատրոնի իրերին: Անձնական իրերը կորցնելու դեպքում պետք է դիմել թատրոնի հերթապահ ադմինիստրատորին:
  3. Ներկայացումների ժամերի, բոլոր տեսակի փոփոխությունների և այլ տեղեկությունների մասին կարելի է իմանալ՝ այցելելով թատրոնի տոմսարկղ, զանգահարելով +374 10 53 33 91 հեռախոսահամարով կամ տեղեկանալ www.opera.am պաշտոնական կայքի «Ազդագիր» բաժնից:
  4. Ներկայացումը /համերգը/ սկսելուց կես ժամ առաջ իրականացվում է հանդիսատեսի մուտքը թատրոն: Հանդիսասրահ մուտքը իրականացվում է առաջին զանգից հետո: Երրորդ զանգից հետո արգելվում է մուտքը պարտեր և ամֆիթատրոն: Ուշանալու դեպքում անհրաժեշտ է զբաղեցնել թատրոնի աշխատակցի կողմից առաջարկած նստատեղը, իսկ ընդմիջման ընթացքում զբաղեցնել տոմսի վրա նշված տեղը:
  5. Ներկայացման ընթացքում կապի բոլոր միջոցները պետք է անջատված լինեն: Արգելվում է առանց թատրոնի ադմինիստրացիայի գրավոր թույլտվության լուսանկարել, տեսագրել և ձայնագրել ներկայացումները:
  6. Թատրոնի արտիստներին ծաղիկներ կարելի է փոխանցել նախապես՝ բեմի երկու կողմերում կանգնած հսկիչների միջոցով:
  7. Թատրոնի տարածքում ծխելն արգելվում է:

Նշված կետերում սահմանված պահանջները չկատարելու դեպքում Թատրոնի Ադմինիստրացիան իրավունք ունի կարգազանց անձանց հեռացնելու կառույցից