Այց թատրոն

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ,

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ամբողջ կոլեկտիվը մեծագույն սիրով սպասում է Ձեզ Հայաստանի գլխավոր թատրոնում: Մեզ համար անչափ կարևոր է Ձեր ներկայությունը մեր թատրոնի բոլոր համերգային և խաղացանկային ներկայացումներին: Այդ իսկ պատճառով մենք բոլոր հնարավոր տարբերակներով առավել մատչելի ենք դարձրել Ձեր այցելությունները դեպի մեր թատրոն՝ հնարավորինս սպառիչ պատասխաններ տալով նաև տոմսերի վաճառքին առնչվող հիմնական հարցադրումներին:

Մեր բոլոր ներկայացումների տոմսերը կարող եք ձեռք բերել նախապես այցելելով թատրոնի հարևանությամբ գտնվող տոմսարկղ:

Թատրոնի տոմսերը կարող եք պատվիրել մեր կողմից այդ նպատակով լիազորված առաքիչների միջոցով՝ զանգահարելով՝ +374 (91) 52 64 77 և +374 (94) 52 64 77 հեռախոսահամարներով:

Թատրոնի ներկայացումների տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 (10) 53 33 91: Ամրագրված տոմսերը մինչև վճարումը կատարելը ուժի մեջ կլինեն երկու աշխատանքային օր: Տոմսերն ամրագրելիս անհրաժեշտ է հայտնել անձնական և կոնտակտային տվյալները և պատվիրվող տոմսերի քանակը:

Թատրոնի ներկայացումների տոմսերը կարող եք ամրագրել նաև էլեկտրոնային տարբերակով: Ամրագրված տոմսերը մինչև վճարում կատարելը ուժի մեջ կլինեն երկու օր: Տոմսերն ամրագրելիս անհրաժեշտ է գրել անձնական և կոնտակտային տվյալները և պատվիրվող տոմսերի քանակը: Տոմսերը համարվում են ամրագրված, եթե ստացել եք գրավոր պատասխան թատրոնի ներկայացուցչի կողմից:

Ձեռք բերելով Թատրոնի տոմս խնդրում ենք ծանոթանալ նաև հետևյալ դրույթներին՝

  • Մինչև 5 տարեկան երեխաների մուտքն արգելվում է  (բացառությամբ մանկական ներկայացումների):
  • 5-7 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
  • Մուտքի դռները բացվում են համերգից 30 րոպե առաջ:
  • 3-րդ զանգից հետո մուտքը պարտեր արգելվում է:
  • Կիսատաբատով և սպորտային համազգեստով մուտքն օպերային թատրոն արգելվում է:

Շնորհակալություն, որ կարևորում եք Հայաստանի գլխավոր թատրոն այցելությունը և մեզ համար անչափ կարևոր են թատրոնի գործունեության հետ կապված Ձեր կարծիքներն ու առաջարկները, որոնք կարող եք հայտնել հետևյալ էլեկտրոնային հասցեով`  info@opera.am