Ամանորյա տոնական համերգ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2015 թ. դեկտեմբերի 27–ին տեղի ունեցավ «Ամանորյա տոնական համերգ»՝ Հայաստանի ճանաչված օպերային և էստրադային երգիչների մասնակցությամբ:

Հայաստանի օպերային երգիչների հետ միասին նույն բեմում համատեղ կատարումներով ներկայացան Ինգա և Անուշ Արշակյանները /ՀՀ վաստ. արտիստներ/, Ռադիկ Գաբրիելյանը /ՀՀ վաստ. արտիստ/, Արամոն /ՀՀ վաստ. արտիստ/, Էմմա Պետրոսյանը, Էրիկ Կարապետյանը:

Հանդիսատեսի համար նախատեսված էին մի շարք տոնական անակնկալներ: Համերգային երեկոյի ընթացքում ելույթ ունեցան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը և բալետային թատերախումբը: Տոնական համերգի դիրիժորներն էին՝ Յուրի Դավթյանը /ՀՀ ժող. արտիստ/, Ռուբեն Ասատրյանը /ՀՀ վաստ. արտիստ/, Աթանես Առաքելյանը և Հարություն Արզումանյանը: Նախագծի պրոդյուսերն էր երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը: Համերգային երեկոյի հանդիսավարներն էին Գայանե Ասլամազյանը և Ստեփան Ղամբարյանը:

Գնումներ