Աթանես Առաքելյան

Atanes-Araqelyan (1)

Կենսագրություն

 Ծնվել է 1955 թ.-ի հոկտեմբերի 22-ին, Երևանում: Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը, այնուհետև ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգչախմբավարության բաժինը և ասպիրանտուրան ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռ.Մանգասարյանի դասարանը և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Յու.Դավթյանի դասարանը: 1985թ.–ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից գործուղվել է Մոսկվա վերապատրաստման դասընթացների` ԽՍՀՄ ժող.արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Մինինի դասարան: 1984-1988թթ. աշխատել է Հայաստանի երգչախմբային ընկերության Արամ Տեր-Հովհաննիսյանի անվան երգչախմբումբ, որպես դիրիժոր: 1988-1996թթ. աշխատել է Երևանի պետական երաժշտական մանկական թատրոնում: Որպես դիրիժոր-բեմադրիչ իրականացրել է մի շարք մանկական օպերային և բալետային ներկայացումներ: 1990թ.-ից դասավանդում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում, 2003թ.-ից նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1993-2008թթ. եղել է Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի տնօրեն:2005թ.-ից աշխատում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որպես դիրիժոր: 2008թ.-ից Հայաստանի երաժշտական ընկերության նախագահի տեղակալն է:

      Խաղացանկ

  • Ա.Տիգրանյան` «Անուշ»
  • Տ.Չուխաջյան` «Արշակ Բ»
  • Լ.Մինկուս` «Դոն Կիխոտ»
  • Ա.Խաչատրյան`  «Սպարտակ»
  • Իսպանական ժող. երաժշտություն`  «Լորկիանա»
  • Բ.Բրիտեն` «Նոյյան տապան»
  • Ֆ.Զյուսմայեր` «Անվանակոչություն»
  • Ջ.Պերգոլեզի` «Ստաբատ Մատեր»
  • Պ.Չայկովսկի`«Տարվա եղանակներ»
  • Ս.Լուսիկյան`  «Ճպուռն ու մրջյունը»
  • Է.Խաղագործյան  «Մի գլխարկի պատմություն»
  • Վ.Աճեմյան`  «Կիկոս»
  • Դիվերտիսմենտ «Շտրաուսիանա»
  • «Քվազիմոդո և Էսմերալդա» փոփ-օպերա
  • Բազմիցս հանդես է եկել սիմֆոնիկ և կամերային համերգային ծրագրերով.
  • Ս.Ռախմանինով` «Գարուն» կանտատ

      Մրցանակներ

  • 2005թ.-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության  կողմից շնորհվել է Ոսկե մեդալ:
  • 2011թ. ՀՀ Մշակույթի նախարարության կողմից արժանացել է պատվոգիրի:

Գնումներ