Աբովյան քաղաքի դպրոցականների ճանաչողական շրջայցը թատրոնում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը շարունակում է հանրապետության դպրոցների հետ համագործակցությունը՝ օպերային և բալետային արվեստները, ինչպես նաև թատրոնի գործունեությունը հանրահռչակելու ուղղությամբ, որը միտված է ապագա հանդիսատեսի պատրսատման կարևորագույն գործին: Ս. թ. դեկտեմբերի 13-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ջ. Ռոսսինիի ՄՈԽՐՈՏԻԿԸ օպերայի համերգային կատարման առաջնախաղը: Մինչ ներկայացումը Աբովյան քաղաքի ավելի քան 50 տարբեր տարիքի դպրոցականներ ներկա գտնվեցին թատրոնում կազմակերպված շրջայցին, հանդիպեցին թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի, ինչպես նաև ՀՀ վաստ. արտիստ, օպերային երգիչ Կոնստանտին Սիմոնյանի հետ: Ճանաչողական շրջայցից հետո աշակերտները ներկա գտնվեցին Ջ. Ռոսսինիի ՄՈԽՐՈՏԻԿԸ ներկայացման առաջնախաղին: