Մարինե Դեինյան

Ծնվել է Երևանում:

Սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում, ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Երեւանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև հետբուհական կրթություն է ստացել ԵՊԿ-ում:

1995 թ-ից դասավանդում է Երեւանի պետական կոնսերվատորիայում:

1998 թ. — Մարինե Դեինյանը մասնակցել է Իտալիայում կայացած Վ. Բելլինիի անվան միջազգային մրցույթին /Ragussa-Ibla/, որտեղ դարձել է դափնեկիր:

1999 թ.-ին որպես մրցույթի հաղթող մասնակցել է “Ibla-NYC Spring” գալա համերգին (Carnegie Hall, Նյու Յորք), “Ibla ՄԱԿ” գալա համերգին (United Nations, Նյու Յորք), Two Worlds (Little Rock, ԱՄՆ) երրորդ ամենամյա “Ibla-Little Rock Music” փառատոնին:

1999-ին Նյու-Յորքում վարպետության դասեր է ստացել Լյուչիա Ալբանեզեյի (ԱՄՆ), Լուսինե Ամարաի (ԱՄՆ)  և հետագայում Վրաստանում Գալինա Վիշնեւսկայաի մոտ (Ռուսաստան):

1999 թ.-ից Մարինե Դեինյանը մենակատար է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգներով հանդես է եկել մի շարք քաղաքներում, որոնցից են ՝ Դոնեցկ – բարեգործական համերգ (2000 թ., Ուկրաինա), Hammeln (2001, Վերդի գալա համերգ, Գերմանիա),

2001 թ.-ին Միշկոլցում /Հունգարիա/ Վիոլետիայի դերեգով հանդես է եկել Ջ. Վերդիի «Տրավիատա» օպերայում «Բարտոկ + Վերդի» փառատոնի շրջանակներում:

2002 թ.-ին Վ. Բելլինի «Նորմա»  օպերայում հանդես է եկել  Նորմայի դերերգով  /պրեմիերա/:

2003 թ.-ին Սանկտ-Պետերբուրգում «Ոսկե դիմակ» փառատոնի շրջանակներում առաջադրվել է  լավագույն կանացի կերպար անվանակարգում Նորմայի դերի համար /Վ. Բելլինի, «Նորմա» օպերա/:

2003 թ.-ին նա արժանացել է Ոսկե գավաթի «Ապրիլյան Գարուն» փառատոնում /Հյուսիսային Կորեա/:

2004 թ.-ին կատարել է Santuzza-ի (Օպերա “Cavalleria Rusticana”  P. Mascagni) և Nedda-ի դերերգերը (Օպերա “Pagliacci” R.Leoncavallo) Բուդապեշտի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան դահլիճում /դիրիժոր՝ Անթալ Մատիաս/:

2006 թ.-ին Դեինյանը հանդես է եկել Աիդա-ի դերերգով «Աիդա» օպերայում Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում: Նույն քաղաքում կայացած վոկալիստների մրցույթում եղել է ժուրիի անդամ:

Նույն թվականին Շվեյցարիայի Նյու Շատել քաղաքում հանդես է եկել երկու ներկայացմամբ՝ Santuzza-ի դերերգով Պ. Մասկանիի “Cavalleria Rusticana” օպերայում /դիրիժոր՝ Ժան Կլոդ Ֆազել/:

2008-ին Դեինյանը հանդես է եկել Ջ. Վերդիի «Ռեքվիեմ» օրատորիայում սոպրանոյի դերերգով  Բուդապեշտում Բելա Բարտոկի անվան դահլիճում, Բուդապեշտի ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Անթալ Մաթիաս:

Նույն թվականին Դեինյանը 16 ներկայացումով հանդես եկավ Շվեցարիայում Մութիե, Նյու Շատել և Բիլբիեն քաղաքներում Մոցարտի «Դոն Ժուան» օպերայում Դոննա Աննայի դերերգով, «Symphonique du Jura» նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ Ֆակունդո Ագուդին:

2009 թ.-ի հունվարին մասնակցել է Հայաստանի  մշակութային օրերին նվիրված համերգներին Հնդկաստանի Դելլի քաղաքում «Երեք սոպրանո» նախագծով:

Նույն թվականի մայիսին  2  ներկայացմամբ հանդես է եկել Ֆրանսիայի Բելֆորդ քաղաքում Դոննա Աննայի դերերգով Մոցարտի  «Դոն Ժուան» օպերայում:

2009 թ. օգոստոսին Մարինե Դեինյանը Երևանում կայացած Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի պրեմիերային հանդես է եկել Դոննա Աննայի դերերգով /ռեժիսոր՝ Իրինա Գարչիչիլաձե, Նյու Յորք/:

2010 թ.հունվարին մասնակցել է Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած փառատոնին:

2010 թ. դեկտեմբերին կատարել է Աիդայի դերերգը Ջ. Վերդիի «Աիդա» օպերայում, /Երեւան, պրեմիերա, ռեժիսոր՝ Մարիո Կորրադի (Իտալիա)/:

2011 թ. ապրիլին  հանդես  է եկել  Ջ. Վերդիի «Ռեքվիեմ» օրատորիայում սոպրանոյի դերեգով  Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Է. Թոփչյան:

2012 թ. սեպտեմբերին, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Մարինե Դեինյանը Մշակույթի նախարարության կողմից «մշակութային կյանքում մեծ ներդրում ունենալու համար» պարգեւատրվել է պատվոգրով:

Մի քանի տարի շարունակ Մարինե Դեինյանը եղել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված երաժշտական մրցույթ-փառատոնում վոկալիստների մրցույթի ժյուրիի անդամ:

2012 թ. մայիսի 23-ին Մարինե Դեինյանը ՀՀ նախագահի կողմից արժամացել է  Պատվո շքանշանի եւ  ՀՀ վաստակավոր արտիստ կոչման:

2014 թ.-ին  մասնակցել է Լ. Գերգիևայի  Օպերային երգիչներ փառատոնի բացման գալա համերգին /Վլադիկավկազ/:

2014 թվականին մասնակցել է Սպիտակ Գիշեր փառատոնին Սանկտ –Պետերբուրգում:

2015 թ.-ին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում /ԵՊԿ/:

2016 թ.-ին հանդես է եկել Նորմայի դերեգով /Վ. Բելլինիի «Նորմա» օպերայի վերականգնում, պրեմիերա/ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

2016 թ հուլիսի 23-ին Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

2016 հոկտեմբերի 8-ին մասնակցել է «Գալա համերգին» դիրիժոր Կ. Օրբելյանի ղեկավարությամբ

2016 թ. դեկտեմբերի 3-ին  Տոսկայի դերերգով հանդես է եկել Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերայում

Ս. թ. հունիսի 5-ից 15-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով մասնակցել է  թատրոնի մեներգիչների համար նախատեսված վարպետության դասերի Դայանա Զոլայի, Ջոն Ֆիշերի գլխավորությամբ:

2017 թվականին Ստոքհոլմում մասնակցել է վոկալ դասախոսների միջազգային կոնգրեսին /IVCT 2017/, որտեղ ներկայացրել է Տ. Չուխաջյանի Արշակ Երկրորդ օպերայից հատվածներ (բնօրինակով) և Կոմիտաս:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին հանդես է եկել Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»,Ահեղ Դատաստան ներկայացում-ցուցադրությունում /ռեժիսր Պաոլո Միչիկե /Իտալիա

 

          Խաղացանկ

  • Աիդա – Ջ. Վերդի «Աիդա» օպերա
  • Վիոլետտա – Ջ. Վերդի«Տրավիատա» օպերա
  • Լեոնորա – Ջ. Վերդի«Տրուբադուր» օպերա
  • Նորմա – Վ. Բելինի«Նորմա» օպերա
  • Տոսկա – Ջ. Պուչինի«Տոսկա» օպերա
  • Սանտուցցա – Պ. Մասկանի «Գեղջկական ասպետություն» օպերա
  • Դոննա Աննա — Վ.Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերա
  • Զեմֆիրա  Ս. Ռախմանինով «Ալեկո» օպերա
  • Նեդդա Ռ. Լեոնկավալո «Պայացներ» օպերա
  • Ջ. Վերդի «Ռեքվիեմ»
  • Ջ.Ռոսսինի «Ստաբատ Մատեր»
  • Ջ.Պերգոլեզի «Ստաբատ Մատեր»
Գնումներ